Գլխավոր Ավելին

Գիտական ինֆորմացիայի աղբյուրների գնահատումը՝  գիտական լսման օրակարգում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսման զեկուցողը կրկին ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանն էր։

Դեռևս տարեվերջին Արտաշես Թադևոսյանը կենսավիճակագրության վերաբերյալ զեկույց էր ներկայացրել, խոսել վիճակագրություն վարելու, տվյալները հավաքագրելու առանձնահատկությունների մասին։ Այդ գիտական լսմանը ներկա էր նաև ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյան, ով կարևորել էր գիտական աշխատանքներին վերաբերող զեկույցների շարունակական կազմակերպումը:

Եվ ահա, նախորդ շաբաթ կայացած գիտական լսմանը Արտաշես Թադևոսյանը զեկույցով հանդես եկավ՝ այս անգամ խոսելով գիտական ինֆորմացիայի աղբյուրների գնահատման մասին, թե ինչպես տարանջատել արժանահավատ տեղեկատվությունը բամբասանքից։

Պրոֆեսորը կարևորեց արդի բժշկության նորություններին տեղյակ լինելը, իսկ այսօրվա տեղեկատվական դարաշրջանում բժիշկը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կարդում և կիրառում է։ «Գրաքննությունը, իհարկե, վատ է, բայց նախկինում այսչափ ինֆորմացիա չկար, աղբյուրները հիմնականում լիցենզավորված էին, և տպագրողը պատասխանատու էր այն ամենի համար, ինչ հրապարակել է, այսօր փաստորեն ընթերցողն է պատասխանատու»,-ասաց նա` մի շարք հարցերի անդրադառնալով, որոնք պետք է յուրաքանչյուր բժիշկ իրեն տա ցանկացած գիտական հոդված ընթերցելիս, մասնավորապես՝ որտեղ է հրապարակված հոդվածը, ով է խմբագիրը, ովքեր են տպագրվում, ինչ մեթոդաբանությամբ են հետազոտություն իրականացնում, հակիրճ ասած՝ իրականացնի ամսագրի գնահատում։

×
facebook sharing button facebook